Դատավորների աշխատավարձերը բարձրացնելուց հետո համակարգն ավելի արդա՞ր դարձավ: Այսօր Ելակետ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հարցադրում արեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով ՀՀ պատգամավորների աշխատավարձերը բարձրացնելու թեմային:
Նա համոզված է, որ զուտ աշխատավարձերի բարձրացմամբ` փորձել որևէ վիճակ փոխելը զավեշտալի է:
«Ես հայտարարում եմ,որ միանում եմ ազատամարտիկների արդար պահանջներին` ներառյալ Վոլոդյան Ավետիսյանի դեմ կիրառված խափանման միջոց կալանքին»,- իր խոսքում նշեց Ալավերդյանը` հավելելով, որ իշխանությունները հերթական անգամ, վիրավորական միջոցով, ապացուցում են, որ ամեն ինչին քաղաքական կողմից է մոտենում: Նա համոզված է, որ ազատամարտիկի դեմ կիրառված խափանման միջոցը համաչափ չէ կատարած հանցանքին:
Անդրադառնալով ՌԴ-ում տեղի ունեցող անհանդուրժողական շարժումներին` Լարիսա Ալավերդյանը հավաստեց, որ բախումները դեռևս կշարունակվեն, ինչին հայերը միանշանակ կտուժեն:
«Բախումները կշարունակվեն տարբեր դրսևորումներով: Հայերին վնասներ, իհարկե, կհասցվեն: Դեռ կան վտանգներ, և դրանք երկար են լինելու»,- իր խոսքում նշեց Ալավերդյանը: