ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով, հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


