shamshyan.com-ը հայտնում է, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 24-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության փաստով: Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Վանիկ Ստեփանյանը և հայտնել, որ Դավիթ Մալյան նրբանցքի 6-րդ շենքի 37 բնակարանում սպանություն է տեղի ունեցել: Կարճ ժամանակում նշված հասցե է ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանի և Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի և նույն քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 42-ամյա Աննա Ստեփանյանի դին՝ արտաքին զննությամբ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքերով: Նույն օրը քննիչի որոշմամբ նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն ու արդեն պարզվել է, որ սպանություն կատարողը կամ կատարողները 42-ամյա կնոջը դանակի 17 հարված են հասցրել: 

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: