Վրաստանի նոր նախագահի երդումնակալությունը, որին ընտրել են վրացիները անցած կիրակի, տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին: Այս մասին « Новости-Грузия » թղթակցին հայտնել է երկրի խորհրդարանի իրավաբանական հանձանժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն երկուշաբթի հոկտեմբերի 28-ին:
Վրաստանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով 3.404 տեղամասի ձայների հաշվարկի արդյունքում նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում « վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:
«Երդումնակալության օրը հաստատված է Վրաստանի գործող սահմանադրությամբ և տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին նախագահական ընտրություններից հետո երրորդ շաբաթվա ընթացքում»,- նշել է Խմալաձեն :
Վրաստանի սահմանադրության համաձայն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարվեն քվեարկությունից հետ 20 օրվա ընթացքում: