Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում քննարկվում է 2014 թ. պետբյուջեի նախագիծը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում պատասխանեց մի քանի հարցերի: Հարց ու պատասխանը ստորև:
- Ազատամարտիկների խնդիրները կլուծվե՞ն այս նախագծով:
- Բա ոնց չի լուծվի, տեսար առաջինը ազատամարտիկների խնդիրներին անդրադարձան, բնակարանների հարցին:
- Ասում են կրճատվել է զինծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:
- Չեն կրճատել, նաաբարոտ ավելացվել է:
- Հիմա որ ավելացնում են, ի՞նչ է նշանակում, որ ավելի շա՞տ մարդ կցանկանա զինվորական աշխատանքի անցնի:
- Նորմալ աշխատավարձ են տալիս, քիչ փող չի:
- Պարոն Գեներալ, փաստորեն Ձեր աշխատավարձն էլ են բարձրացնելու:
- Չգիտեմ, Աստված լսի, չլսի:
- Դուք կո՞ղմ եք քվեարկելու, փաստորեն:
- Էդ արդեն քաղաքական որոշում կլինի էլի: Բոլորն էլ կողմ են լինելու:
- Ասում են աղքատության թիվը մեծ է, բայց պատգամավորների փողն են բարձրացնում: Այդպե՞ս է:
- Ընդհանրապես բոլոր տեղերն էլ լավ ու վատ կա: Բոլոր ժողովուրդներն էլ նեղության մեջ են: Ես ու դու առանձին ժողովուրդ չենք: Էն շարքային զինվորն էլա ժողովուրդ, լեյտենանտն էլա ժողովուրդ: Բոլորինն էլ բարձրացնում են: