ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելայնն անդրադարձել է շրջանառվող լուրին, թե ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովում նախագահ Սարգսյանը քնել է:

 

Սաղաթելյանի փոխանցմամբ` շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է, մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է:

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել  ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի, որին, ականատեսների դիտարկմամբ`  մասնակցած Սերժ Սարգսյանը նիստի ժամանակ քնել է: