Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը սպիից ազատվելու համար պլաստիկ վիրահատություն է արել: Գրում է Kleos կայքը:
«Elle» ամսագրի հետ հարցազրույցում դերասանը նշել է, որ նկարահանումներից մեկի ժամանակ նա ստիպված էր շատ շտապ դիմել էսթեթիկ վիրաբուժության:
«Այդ հիմարությունը իր հետևից շատ անհարմարություներ բերեց: Մենք ընդհատեցինք նկարահանումները: Փոխարենը ինձ մի հիանալի պլաստիկ վիրաբույժ սպասարկեց»,- ասել է դերասանը:
«Մխիթարանքի քվանթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նրա դեմքին հարվածել են, ինչի հետևանքով մեծ վերք է առաջացել: Բժիշկները ստիպված են եղել 7 կար դնել:
Yerevannews.am