Ընդհանուր առմամբ վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին գծում՝ ՀՀ սահմաններում և ԼՂՀ շփման գծում խախտումները տեղի են ունենում քաղաքական իրադարձությունների, հանդիպումների կամ այլ կառավարական ոլորտում փոփոխությունների շրջանակում:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման և մասնավորապես Տավուշում տեղի ունեցած դեպքին, նման տեսակետ հայտնեց ՀՀ Պաշտանության նախարար Սեյրան Օհանյանը, հավելելով, որ այս լարվածությունը համընկել է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Դա բնականաբար ձեռնտու է Ադրբեջանին և կարծում եմ, որ այն առաջարկությունները, որոնք մենք կատարում ենք մեր կողմից՝ վստահության եզրեր գտնել երկխոսության գնալու, լարվածության իջեցման համար, Ադրբեջանի հանրապետության զինված ուժերի ղեկավարության կողմից չի ընդունվում և նրանք այս իրավիճակում փորձում են նորից ապակայունացնել և իրենց մասին հիշեցնել տալ», - նշեց նա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր քաղաքականությունը պետք է մեկը լինի, որ հրամանատարները տեղում սթափ կերպով, սառնասրտորեն գնահատեն յուրաքանչյուր իրավիճակը և համապատասխան կանխագելման միջոցներ իրականացնեն:
«Այս դեպքի հետ կապված կրկին խիստ կերպով պատասխան է տրվել: Ես կիրակի օրն անձամբ եղել եմ այդ տեղում, գնահատել եմ իրավիճակը և գտնում եմ, որ մեր հրամանատարները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որ իրավիճակը հանդարտվի», - եզրափակեց նա: