Այս շաբաթ Քիմ Քարդաշյանը նշել է իր ծննդյան տարեդարձը: Բացի այդ, հայտնի է դարձել նաև, որ Քանյե Ուեսթը նրան ամուսնության առաջարկություն է արել: Այս մասին գրում է Speltnik.ru-ն:

Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980-ին` Լոս Անջելեսում, փաստաբան Ռոբերտի և այն ժամանակ տնային տնտեսուհի Քրիսի ընտանիքում:

Հոլիվուդում իր կարիերան Քիմը սկսել է 2004-ից` որպես Լինդսի Լոհանի և երգչուհի Բրենդիի ոճաբան և անձնական shopper:

2007-ին Քիմին ճանաչեց ամբողջ աշխարհը` նախ և առաջ որպես Փերիս Հիլթոնի անբաժան ընկերուհի, ապա որպես համացանցում տարածված պոռնո տեսահոլովակի հերոսուհի:

Այժմ, սակայն, Քիմը դերասանուհի է, մոդել, դիզայներ և ռեալիթի-շոուի աստղ:

2000-ին նա ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ, 2004-ին` ամուսնալուծվել:

2010-ին Քիմն «ամենաթանկարժեք» հեռուստաաստղն էր` 6 մլն դոլար եկամուտով:

2011-ին նա ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, սակայն նրանց ամուսնությունն ընդամենը 72 օր է տևել: Այժմ նա պատրաստվում է ամուսնանալ ռեփեր Քանյե Ուեսթի հետ, իսկ նրանց դուստրը` Նորթը, լույս աշխարհ է եկել հունիսին:

Հոլիվուդյան կարիերայի սկզբում Քիմը նախընտրում էր երկար և ուղիղ մազերը:

Ժամանակ առ ժամանակ նրան կարելի է տեսնել գանգուր, ինչպես նաև, այսպես ասած, «պոչիկով» կամ հավաքած մազերով:

«Լուսանկարվելիս ես միշտ ներքև եմ պահում կզակս: Այդպես դեմքն ավելի նիհար և կլոր է թվում»,- ասել է Քիմը:

2009-ին Քիմը շիկահեր էր, իսկ 2012-ին նրան կարելի էր տեսնել Կլեոպատրայի կերպարով: 2013-ին դստեր լույս աշխարհ գալուց հետո նա կրկին շիկահեր դարձավ:

Չնայած մամուլում գրում են, թե Քանյե Ուեսթը փորձում է իր հարսնացուին ասել` որտեղ և ինչ հագնի, սակայն Քիմը հավատարիմ է մնում խորը դեկոլտեով, կարճ և նեղ զգեստներին: