Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 28-ին, FEMEN շարժման անդամները Բեռլինում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առջև կազմակերպել են բողոքի ակցիա՝ հաջակցություն մուսուլման կանանց մեքենա վարելու իրավունքի:
Նրանք մեքենայով մոտեցել են դեսպանատան շենքին, որից հետո մերկ ակցիա են անցկացրել՝ ձեռքերին անգլերեն լեզվով կարգախոսներ պահած: Դրանց վրա գրված է եղել «Ուղտերը՝ տղամարդկանց, իսկ ավտոմեքենաները կանանց համար»: Իսլամի կանաչ գույնով ներկված կանանց կրծքերին գրված են եղել. «Ազատությունը սահմաններ չունի», «Ավելի արագ, քան քո զարգացումը» և այլն:
FEMEN-ի ակցիան ընդհատել է ոստիկանությունը: Սակայն այն աննկատ չի անցել: Ակցիային հետաքրքրությամբ հետևել են ոչ միայն ֆոտոլրագրողները, այլև դեսպանատան աշխատակիցները: