Համաձայն «Маэстро» հեռուստաալիքի տեղեկատվության նախագահը բնակչությանը ուղղված ուղերձից հետո մեկնել է օդանավակայան, որտեղ նրան հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ Միխեիլ Սաակաշվիլին այցով մեկնել է Եվրոպա, որի մասին պաշտոնական տեղեկատվությունը կտարածվի այսօր հեկտեմբերի 29-ին:
Նման հայտարարություն տարածել է նաև Թբիլիսի քաղաքապետարանի մամլո ծառայությունը, որոնք նշում են, որ այցելության մանրամասները պարզ կդառնան այսօր:
Грузия Online-ի աղբյուրների իրազեկմամբ Թբիլիսիի քաղաքապետը մեկնել է Սթրասբուրգ պաշտոնական այցով: Վրաստանի նախագահը ոչ պաշտոնական այցով մեկնել է Եվրոպա, որտեղ նա ծրագրված հանդիպումներ է ունենալու: Սաակաշվիլին հայրենիք է վերադառնալու երկու օր անց: