Ճանաչված հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը դարձել է ՃՏՊ-ի մասնակից Մոսկվայում: Bentley ավտոմեքենան, որտեղ գտնվել է հայտնի շոումենը, բախվել է միկրոավտոբուսի հետ:
Մաքսիմ Գալկինը ավտովթարից չի տուժել, սակայն դերասանի ավտոմեքենան լուրջ վնասվել է:«Ես շտապում էի «Ամեն ինչ կարող են թագավորները» ֆիլմի նկարահանումներին: Իմ ավտոմեքենան կանգնեց Պեվելեցկի կայանի շրջանում գտնվող լուսանշանի մոտ, որին հետևեց հանկարծակի հարված: Մեզ հարվածեց SsangYoung մակնիշի միկրոավտոբուս, ամենայն հավանականությամբ վարորդը քնել էր ղեկին: Սակայն փառք Աստծու հարվածը աջ կողմի վրա էչ: Ավտոմեքենան շատ է վնասվել, սակայն լավ է, որ այն ապահովագրված է: Ես անձամբ սպասեցի ճանապարհային ոստիկանության ժամանմանը, բացատրեցի նրանց մանրամասները և շտապեցի նկարահանման հրապարակ, որտեղ ինձ արդեն սպասում էին: Ես չեմ տուժել, միայն մի թեթև վախեցել էի»,- պատմել է շոումենը:
Ինչպես պարզվել է կիրակի օրը տեղի ունեցած ավտովթարում Մաքսիմ Գալկինը մեղք չի ունեցել:
Ինչպես հաղորդում է Heat.ru-ն դերասանը ավտոմեքենային ղեկին չի եղել, այլ եղել է հետևի նստարանին: Նրան ուղեկցել է անձնական վարորդը:
ՃՏՊ-ում մեղավոր ճանաչվել է SsangYong-ի 37 ամյա վարորդ Միրալին Խալիլովը: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու պատճառով նա պետք է տուգանք վճարի: