Նախագահի աշխատակազմում 2014 թ.-ի պետական բյուջեի նախագծով կավելանան հատկացումների տոկոսները:
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, հավելելով, որ պետբյուջեով 2014 թ.-ին ավելացումները վեց տոկոսով ավելի բարձր կլինեն նախորդ տարվա համեմատ:
Նրա խոսքերով, ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխությամբ ու աշխատավարձերի նոր համակագի ներդրմամբ:
Ըստ աշխատակազմի ղեկավարի, կան կրճատված ծախսեր. «Կապի ծառայության գծով 10մլն նվազում է սպասվում, ինչը պայմանավորված է ինտերնետ կապի ավելի էժան գնով»: