Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման լուրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և բոլոր քաղաքացիական ծառայողները շատ վաղուց էին սպասում: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշելով, Մ. Բադալյանը հավելեց, որ վերջին անգամ աշխատավարձերի բարձրացում եղել է 2007թ.-ին:
Նա նշեց, որ այս որոշմամբ մոտավորապես կբարձրանա 8000 քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը և կդառնա միջինը 240.000 դրամ:
Պատասխանելով այն հարցին, թե բարոյական տեսանկյունից ինչպես է գնահատում, որ բարձրանում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձն այն դեպքում, երբ երկրում կա մեծ չափի աղքատություն և արտագաղթ, նա նշեց. «Բարոյական տեսանկյունից շատ անխոցելի եմ գնահատում: Ես միշտ էլ ասել եմ, որ պետական պաշտոնյաներն իրենց կատարած աշխատանքի դիմաց համարժեք չեն վարձատրվում»,- նշեց նա:
Նա նշեց, որ ավելի պետք է բարձրանար և այսքանը դեռ բավական չէ: Իսկ պատասխանելով այն հարցին, թե գո՞հ է իր աշխատավարձից, նա պատասխանեց բացասական կերպով, նշելով, որ այժմ ստանում է300.000, որը նոր որոշումից հետո կդառնա 650.000, սակայն կրկին գոհ չի լինի:
«Ես իմ աշխատանքի ծավալը և ծանրաբեռնվածությունն ավելի բարձր եմ գնահատում, քան սպասվող աշխատավարձը», - նշեց նա: