Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչքան կալորիա է ծախսում մարդ սեքսի ժամանակ:
Նրանք նշել են, որ տղամարդիկ սեքսի ժամանակ ծախսում են րոպեն 4.2 կալորիա, իսկ կանայք` 3.1 կալորիա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Միջինը 24.7 րոպե տևացող սեռական ակտի ժամանակ կալորիաների ծախսը հավասարվում է տղամարդկանց մոտ 104 կալորիայի և 69 կանանց մոտ: Արդյունքում ստացվում է, որ սեքսով զբաղվելու ժամանակ երիտասարդները ավելի շատ կալորիա են ծախսում, քան քայլելու ժամանակ, սակայն ավելի քիչ, քան վազելու:
Մոնրեալի Քուեբեք համալսարանի գիտնականները իրենց հետազոտությունը կատարելու համար ընտրել են 18-35 տարեկան հետերոսեքսուալ զույգեր: