«Ժամանակի» տեղեկություններով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի բնակարանը, որը ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բանկում գրավ էր դրել իր եւ մի շարք այլ պաշտոնյաների բնակարանների հետ, դեռեւս հանված չէ գրավից։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Վերջերս այս խնդրի հետ կապված լուր հրապարակվեց, որ վերջերս Սամվել Բաբայանը, ով երկար ժամանակ բացակայում էր Հայաստանից, եւ նրա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում, վերադարձել է, վճարել պարտքերը եւ կրկին հեռացել երկրից։ Սակայն մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը Հայաստան չի եկել, եւ բնակարանատերերի՝ իրենց բնակարանը կորցնելու վախը դեռեւս օդից կախված է։ Նրանցից ոմանք, այդ թվում՝ Բազեյանը, պատրաստ չեն վճարել Բաբայանի պարտքերը»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):