Չինաստանի Մուլին քաղաքի 28 ամյա բնակչուհին համացանցի միջոցով տղամարդու հետ ծանոթանալիս, որին հրավիրել էր սեքս հանդիպման, չէր էլ կարող պատկերացնել, որ իր սկեսրայրն է: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:
Մինչ նրա ամուսինը աշխատանքի էր, չինուհին համացանցում հայտնի Լիլի անունով իր համար սիրային արկածներ էր փնտրում: Համացանցում օտար տղամարդու հետ ծանոթանալով նրանք պայմանավորվել էին հանդիպել քաղաքի հյուրանոցներից մեկում: Սակայն նա մեծ զարմանքի մեջ հայտնվեց, երբ հյուրանոցի համարի շեմքին հանդիպեց իր սկեսրայրի՝ 57 ամյա Վան Պեյի հետ: Նրանք երկուսն էլ պատկերացում չունեին, թե ում հետ են խոսում համացանցով, քանի որ իրար ուղարկել էին կեղծ լուսանկարներ:
Ոչինչ չասելով Լիլին արագությամբ վազել է ներքև, որտեղ նրան սպասում էր իր ամուսինը: Պարզվել է, որ տուն վերադառնալով վերջինս տեսել է միացված համակարգիչը և կարդացել է կնոջ հաղորդագրությունը անծանոթ անձնավորության հետ և հետևել է նրան մինչև հյուրանոց: Սկզբում նա միայն գոռացել է կնոջ վրա, իսկ այնուհետև սկսել նաև ծեծել, ինչի արդյունքում կինը կորցրել է երկու ատամ: Դրանից հետո հարձակվել է հոր վրա և հասցրել գլխուղեղի լուրջ վնասվածք, ինչի պատճառով վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Դրանից հետո չինացին ստիպված է եղել անցկացնել հինգ օր ոստիկանության բաժանմունքում: