Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոգնել է Փակ շուկայի վերաբերյալ լրագրողների հարցերից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ես հոգնել եմ էդ Ծածկած շուկայից, ես ասել եմ, որ մեր գործառույթներով մենք ամեն ինչ արել ենք ոնց որ օրենքը պահանջում ա, օրենքի խախտում մշակութի նախարարությունը ոչ մի տեղ չի արել, հիմա ես ինչքա՞ն կարող եմ նորից ու նորից էդ թեման մեկնաբանել»:
Նրա խոսքերով, մշակույթի նախարարությունը որևէ նախագիծ չի հաստատել, իսկ իրավապահ մարմիններին տրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Նա նշեց, որ այս հարցով որևէ նոր բան չունի ասելու:
«Հնարավոր է, իրավական դաշտը չի բավարարում, որ մենք կարողանանք այդ հարցերը կանոնակարգել»,- նշեց նախարարը:


