Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երևանյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երեք ավտոտնակների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.23-ին, մարվել` 14.49-ին:
Թիվ 6 շենքի 9-րդ, 14-րդ, 30-րդ, 34-րդ և 38-րդ բնակարանների բնակիչներ Ռ. Ե.-ին, Վ. Հ.-ին, Ա. Հ.-ին, Դ. Բ.-ին և Ա. Ա.-ին պատկանող 5 ավտոտնակների տանիքներում կառուցված օժանդակ շինություններում այրվել են փայտ, կենցաղային իրեր և թեփ (150 քմ):