«Հրապարակը» գրում է, թե լրատվամիջոցների հետաքրքրության մշտադիտարկման տակ հայտնված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչեւ տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին:
«Նախագահական ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի: Շահգալդյան ազգանունը, սակայն, ներկայիս մարզպետը մոռացության տալ չի պատրաստվում: Իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն` Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին:
«Չգիտեմ, թե որդուն մարզպետ դարձնելու շանսերն ինչքան են, բայց փորձում է մեկ անգամ եւս նախագահի վստահությունն ստանալ»,-փոխանցեց մեր աղբյուրը: Ըստ նրա, սակայն, նախագահականում Կոտայքի մարզպետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ նախկին ոստիկանապետ Սաշիկ Աֆյանին»,- գրում է թերթը: