Հոկտեմբերի 30-ին` ժամը 16:00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-200» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի «Լոռոնց գոմեր» կոչվող հանդամասում կողաշրջվել է:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայք-էջի փոխանցմամբ` վարորդը` 1986 թ. ծնված Արթուր Անադյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:


