Տաքսիում 250.000 եվրո մոռացած Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքի տարեց զույգի բախտը անասելի կերպով բերել է, քանի որ ազնիվ վարորդը թոշակառանուներին վերադարձրել է փողերը: Այս մասին հայտնում է «Российская Газета» պարբերականը՝ հղում կատարելով derStandard պարբերականին:
«Այսպիսի ցավալի թյուրիմացությունը կարող էր կոտրել տարեց տղամարդկանց: Ես ուրախ եմ, որ վերջնական արդյունքում ամենա ինչ բարեհաջող կերպով է ավարտվել»,- այս մասին պատմել է տաքսիստը:
Հերթական ուղևորին իջեցնելուց հետո վարորդը նկատել է հետևի նստարանին մեծ պլաստիկ փաթեթ: Երբ բացել է փաթեթը նա չի կարողացել հավատալ աչքերին: Այն լի է եղել 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
Կես ժամ հետո տաքսիստը վերադարձրել է թոշակառուներին ավտոմեքենայի մեջ մոռացված փողերով փաթեթը: «Դուք փրկել ենք մեր կյանքը»,- իրենց շնորհակալություն են հայտնել թոշակառուները: Դողացող ձեռքերով նրանք վարորդին տվել են 12 եվրո չծրագրված կանչի համար: