Կալինինգրադում մայրը խեղդել է իր 4-ամյա աղջկան` «խղճահարությունից» դրդրված: Փոքրիկը տառապում էր սրտի հիվանդությամբ եւ մտավոր հետամնաց էր: Մոր խոսքերով, նա զրկել է աղջկան կյանքից` «տանջանքներից ազատելու համար»:
Քննիչները պարզել են, որ կինը երեխայի դեմքը ծածկել է սավանով, ապա մի ձեռքով փակել նրա բերանն ու քիթը` զրկելով շնչելու հնարավորությունից, իսկ մյուս ձեռքով խեղդել: «Դրանից հետո երեխայի մայրը խմել է քնաբեր ու պառկել` քնելու: Տուն գալով` կնոջ եղբայրը նկատել է, որ զարմուհին մահացել է եւ արթնացրել է քրոջը` պահանջելով բացատրություն, ինչից հետո զանգել է ոստիկանություն», - հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից:
32-ամյա կինը խոստովանել է եւ ներկայացրել իր շարժառիթները: Պարզվել է, որ մայրը երեխայի դաստիարակությամբ զբաղվել է միայնակ եւ ոչ մի տեղ չի աշխատել:
Կինը մեղավոր է ճանաչվել մանկահասակ երեխայի սպանության համար ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման:


