- Մինչև երեկ ես էի Դավիթի պաշտպանը, բայց երեկ երեկոյան նրանք դիմում են գրել և հրաժարվել հանրային պաշտպանից։ Բայց ինձ դեռ պաշտոնապես դրա մասին չեն տեղեկացրել։
«Նրանք» ասելով, թերևս, պարոն Սաֆարյանը նկատի ունի նախարարին, քանի որ նրա որդին՝ Դ. Վարդանյանը ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով է (համենայնդեպս` այդպես ` ներկայացվել), որ փաստաբան վարձել չէր կարողացել, և նրան տրամադրվել էր հանրային պաշտպան։ Ուրեմն, նմանվում է նրան, որ պարոն Վարդանյանը, այնուամենայնիվ, փորձում է օգնել որդուն, թեև փաստաբան վարձելը միանգամայն օրինական օգնություն է»,–գրում է Իրավունք թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Յուրի Վարդանյանի տղան հրաժարվել է իր հանրային պաշտպանի ծառայություններից
