«Ազգային ժողովի ճաշարանի կապիտալ վերանորոգումից հետո տևական ժամանակ շատերը բավական գոհ էին մաքուր սեղաններից, ճաշացանկից ու նաև նրանից, որ ճաշարանի տարիների ճենճահոտը վերացել է։ Մի քանի օր է, սակայն, բուֆետ է` վերադարձել հայտնի «բուրմունքը», որ կպչում է այնտեղ մուտք ու ելք անող պատգամավորների, նախարարների, օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների հագուստին։ Նախօրեին, օրինակ, դա տեղի ունեցավ ՀԱՊԿ ՀՎ պատվիրակության անդամների հետ։

Իսկ Աժ միջանցքներում լրագրողները որևէ մեկին հանդիպելիս անմիջապես գուշակում էին. «ճաշարանից եք, չէ՞ գալիս»։ Աժ-ի ընդամենը երկու ամիս առաջ վերանորոգված ճաշարանում օդափոխիչ թանկարժեք համակարգ է տեղադրվել։ Ճաշարանի աշխատակիցները մեր թղթակցի հետ զրույցում արդարացել են, թե համակարգն օրվա ընթացքում պարբերաբար անջատում են, քանի որ շենքի ջեռուցումը դեռ միացված չէ, իսկ օդափոխիչ համակարգը միացնելուն պես ճաշարանում ցրտում է»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։