Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում  այսօր կկայանա Դորտմունդի «Բորուսիայի» և  «Շտուտգարտի» հանդիպում::

«Բորուսիայի» թվիթերյան պաշտոնական էջը ներկայացրել է հանդիպման հավանական մեկնարկային կազմերը:

Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը նույնպես  ընդգրկված է իր թիմի  մեկնարկային կազմում:

Խաղը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 23:30-ին: