Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունելու է «Լոկոմոտիվին»:

Մինչ խաղը «Սպարտակի» նախկին հարձակվող ԱԼեքսանդր Շիրկոն «Սպորտ-Էքսպրեսսի» հետ զրույցում  համեմատել է երկու թիմերի այն հարձակվողներին, ովքեր այդ օրը կարող են ելնել խաղադաշտ ` իրենց թիմերի կազմերում:

Խոսելով Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի արագության մասին, նախկին հարձակվողը գնահատել է այն 8 միավորով և մասնավորապես նշել .«Արագ հարձակվող է, կարող է և փախչել պաշտպանից, և ժամանակին վազանց կատարել: Նա մշտապես խաղում է օֆֆ-սայդի եզրին, հենց այդ պատճառով էլ պարբերաբար արագանցումներ է կատարում, ընդ որում` ժամանակին: Մի խոսքով, կարողանում է խելացի կերպով օգտագործել իր արագությունը, որը տրված է ոչ բոլորին»:

Անդրադառնալով հայ հարձակվողի տեխնիկային, նա այն կրկին գնահատել է 8 միավորով և նշել. «Եվ գնդակն ընդունել կարող է, և արագորեն կարողանում է այն կարգավորել: Մի խոսքով, իր դիրքի համար նա բավական տեխնիկապես ֆուտբոլիստ է, որն էլ մեծ մասամբ նրան թույլատրում է նրան լինել այդքան արդյունավետ»:

Գոլային պահերի ճիշտ օգտագործման համար Յուրա Մովսիսյանը կրկին արժանացել է ամենաբարձր` 8 միավորին և իր խոսքում նախկին հարձակվողը նշել է. «Այստեղ ամեն ինչ հեշտ է, հիմնական ինդեքսը` գոլերն են: Բնականաբար, Մովսիսյանին չի կարելի բարձր գնահատական չդնել: Ամեն դեպքում նա այդ քառյակից ամենալավ հարձակվողն է: 13 խաղում 8 գնդակ, օգտագործված պահերը չեն մոռացվում»:

Նշենք, որ բոլոր դեպքերում էլ Մովսիսյանն արժանացել է ամենաբարձր 8 գնահատականին: Հաջորդը մասնագետը խոսել է Յուրայի` երկրորդ հարկում խաղի մասին և նշել. «Մտքիս միանգամից եկավ մի քանի գնդակները, որոնք նա հարվածել է գլխով, ընդ որում` ոչ պատահական, այլ տրամաբանական: Այդ պատճառով էլ, այս տարրը նրա խաղի լավ մշակված է»:

Եվ վերջապես, չորրորդ դեպքում կրկին ամենաբարձր 8 գնահատականին, Յուրան արժանացել է կայունության համար. «Վերջին ժամանակներս հայ ֆուտբոլիստը այն ձեռք է բերել:Արդյունքները խոսում են այդ մասին` դաշտ է ելնում հիմնական կազմում, գոլ է խփում, բերում է օգուտ իր թիմին: Երևում է, որ Մովսիսյանը իրեն զգում է Սպարտակի մի մաս: Եվ խաղից խաղ դառնում է ավելի կայուն: Բայց հետագա ավելի բարձր գնահատականի համար նա պետք է շարունակի մնալ այդպիսի բարձր դիրքում:

Նշենք, որ համեմատվել են համապատասխանաբար «Սպարտակի» հարձակվողներ Յուրա Մովսիսյանն ու Լուկաս Բարիոսը, և «Լոկոմոտիվի» հարձակվողներ Դամե Իդոյը և Ռոման Պավլյուչենկոն: Սպարտակի մյուս հարձակվողը գնահատվել է 35 միավորով, Դամե Իդոյը` 39, իսկ Պավլյուչենկոն` 36 միավոր: Ինչպես արդեն հայտնել էինք, ամենաբարձր միավորը ստացել է հենց հայ հարձակվողը` 40: