1- Օտարալեզու նախանշան...
Սա առաջանում է գլխի վնասվածքից, երբ վնասվում է խոսելու կենտրոնը: Արդյունքում՝ հիվանդը սկսում է իր լեզվով խոսել այնպես, ինչպես օտարերկրացին, այսինքն՝ ակցենտով:
2- Օտար ձեռքի նախանշան
Այս խանգարման հետեւանքով՝ հիվանդի մոտ առաջանում է այնպիսի զգացողություն, որ մեկ կամ երկու ձեռքերն էլ իրենց պահում են անկախ մարդու ցանկություններից եւ շարժումից:
Պատկերացրեք այս հոգեկան խանգարմամբ մարդը քայլում է փողոցով ու հանկարծ նրա ձեռքը հարվածում է ինչ-որ մեկի՝ անկախ իր կամքից:
3- Ստենդալի նախանշան
Այս նախանշանը առաջանում է ինչ-որ գեղեցիկ, հրաշալի, աննկարագրելի բան տեսնելիս: Դա կարող է լինել հին քաղաք կամ ինչ-որ բան, որ երազել ես տեսնել: Այս ամենը կարող է դառնալ պատճառ, որ մարդու մոտ սրտի աշխատանքը արագանա, սկսի գլխապտույտ եւ աչքին տարօրինակ բաներ երեւան:
4- Զոմբիի նախանշան
Այս նախանշանի առկայության դէպքում՝ մարդուն թվում է, թե նա մահացել է՝ չնայած այն բանի, որ նա քայլում է, ուտում է, մի խոսքով՝ ապրում է:
5- Սինեսթեզիայի նախանշան
Այս նախանշանը հանդես է գալիս այն դեպքում, երբ մի գրգռիչը մեխանիկորէն խթանում է մի քանի զգայական օրգանի: Օրինակ՝ այս նախանշանով տառապողները ասում են, որ այբուբենի յուրաքանչյուր տառ ունի իր գույնը, իսկ յուրաքանչյուր տարին ունի իր հոտը:


