Գիտնականները եկար տարիների ընթացքում փորձում են բացատրել երևույթներ, որոնք անհասկանալի են բոլորի համար, բայց չի ստացվուm, և այդ երևույթները մնում են անհասկանալի անգամ ամենագետերի համար, գրում է quello.net-ը:

Եվ այսպես գիտնականները կազմել են անբացատրելի երևույթների Թոփ 10:

10. Ենթագիտակցության և մարմնի կապը

Գիտնականները չեն կարողանում բացատրել թե ինչպես է մարդու ենթագիտակցությունը ազդում նրա մարմնի վրա: Դրա վառ ապացույցը պլացեբոն է, երբ մարդը մտածում է, որ դեղ է խմում բայց իրականում իրենից ոչինչ չներկայացնող հաբ է կուլ տալիս և առողջանում է: Դա ենթագիտակցության ազդեցությունն է մարմնի վրա, որը մինչ այսօր անբացատրելի է:

9. Էքստրասենսների և գուշակների գոյությունը:

Գիտնականները այս փաստը ներառել են 10-յակի մեջ միայն այն պատճառով, որ այդ հարցը շատ է շոշափվում հանրության կողմից, բայց նրանք չեն կարողանում բացատրել, արդյոք էքստրասենսներ և գուշակներ գոյություն ունեն:

8. Այս հորիզոնականը զբաղեցնում է կյանքը մահից հետո:

Մինչև այսօր պարզ չէ գոյություն ունի արդյուք կյանք մահից հետո: Մադիկ ովքեր գտնվել են մահվան եզրին տարբեր կերպ են նկարագրում այն, բայց և այնպես կան որոշ ընդհանրություններ: Գիտնականները աշխատում են այդ ֆենոմենի բացահայտման վրա:

7. Չբացահայտված թռչող օբյեկտ կամ թռչող ափսե (НЛО):

Կասկած չկա, որ դրանք գոյություն ունեն, բայց թե ինչ է դա իրականում առ ասյօր ոչ-ոք չի կարողանում բացատրել:

6. Déjà vu - ֆրանսերենից թարգմանած-արդեն տեսած:

Իրականում հաճախ են պատահում դեպքեր երբ մենք առաջին անգամ հայտնվում ենք մի իրավիճակում բայց մեզ թվում է թե դա կրկնվում է: Այս երևույթը նույնպես առ այսօր ոչ մի բացատրություն չունի:

5. Ուրվական.

Հին ժամանակներից մինչ այսօր կան բազմաթիվ մարդիկ ովքեր վկայում են , որ հոգիներ են տեսել: Հնարավոր է որ դրանք գոյություն ունեն: Բայց գիտականորեն դա ապացուցված չէ:

4. Խորհրդավոր անհետացում

Խոսքը դարերի ընթացքում պարբերաբար կրկնվող երևույթի մասին է, երբ մարդն խորհրդավոր կերպով անհայտանում է, որևէ հետք չթողնելով:

3.Ինտուիցիա:

Ինչպես է մարդ կանխազգում վտանգը, ինչն է ստիպում նրան ենթագիտակցորեն հասկանալ որ տվյալ գործողությունը պետք չէ անել կամ այս-ինչ բանի մասին պետք չէ խոսել: Երևույթը կա' բացատրությունը ոչ:

2. Այս հորիզոնականում գտնվում է առեղծվածային Ձնե մարդը (Снежный человек)

Երկար տարիների ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ վկայում են, որ տեսնում են ինչ-որ մարդանման երևույթ և բոլորը տալիս են միանման նկարագիր: Բայց ով է նա իրականաում անհայտ է:

1. Եվ վերջապես առաջին հորիզոնականում է գտնվում Թահոսի աղմուկը:

Թահոս քաղաքի բնակիչներն ու հյուրերը հավաստիացնում են,որ արդեն երկար տարիներ շարունակ աղմուկ են լսում անապատի կողմից: Գիտնականները հաստատում են, որ աղմուկն իրոք գոյություն ունի , բայց այ աղմուկի աղբյուրը ոչ-ոք չի կարողանում բացահայտել: