Թե ինչպես են գրավում մատուցողի ուշադրությունը տարբեր երկրներում: Թող անպայման կարդան նրանք, ովքեր սիրում են ճամբորդել, գրում է quello.net-ը:
ԱՄՆ` Այնտեղ ընդունված է վեր պարզել ցուցամատը և ասել մատուցող (waiter) կամ ներողություն (i'm sorry կամ please) բառը:
Եվրոպա` Այնտեղ ընդունված է գդալով կամ մատանիով թեթևակի հարվածել բաժակին:
Մերձավոր արևելք` Ընդամենը մի ծափ, և մատուցողը Ձեր կողքին է:
Ճապոնիա` Այստեղ բարձրացնում են ձեռքը՝ ափը դեպի ներքև և շարժում են մատները:
Լատինական Ամերիկա և Իսպանիա` Բարձրացրեք ձեռքի ափը և մատները բացեք-փակեք:


