Մարդ արարած տիպի մեջ երբեմն հանդիպում են այնպիսի զարհուրելի անոմալիաներ, որոնք իսկական հրեշի են վերածում տվյալ մարդուն։ Թերևս ամենազարհուրելի օրինակը, դա սերիական մարդասպաններն են՝ մանիակները, որոնց հիվանդագին պահանջմունքները մի ինչ որ պահից սկսված բավարավում են միայն այլ մարդկանց խոշտանգելով, սպանելով, իսկ երբեմն նաև ուտելով։ Այս նյութում կներկայացնեմ Ձեզ պատմությանը հայտնի 10 ամենամահաբեր ու դաժան սերիական մարդասպանների ցուցակը, գրում է quello.net-ը:
1. Ջեֆֆրի Դամեր, 17 զոհ
Ջեֆֆրի Դամերը ամերիկացի սերիական մարդասպան է, ով 1978-1991թթ ընկած ժամանակահատվածում սպանել է 17 մարդու, ընդ որում նրա զոհերը բացառապես արական սեռի ներկյացուցիչներ էին։ Դամերի զանցանքների զարհուրելիությունը անգամներով ավելի էն սարսափելի, հաշվի առնելով, որ այդ սպանությունները զուգորդվում էին հոմոսեքսուալիզմի, պեդոֆիլիայի, նեկրոֆիլիայի և կանիբալիզմի դրսևորումներով։
Դամերին ձերբակալեցին 1991 թվականին, իսկ նրա բնակարանից հայտնաբերեցին մի քանի մարդու պատկանող մարմնի տարբեր մասեր և բազմաթիվ անձնական իրեր՝ որոնք Դամերը պահում էր, որպես հուշանվեր։ Դատավարությունը մեղավոր ճանաչեց նրան 15 մարդու սպանության մեջ և դատապարտեց 15 ցմահ ազատազրկումների, բայց Դամերը ընդամենը 3 տարի ապրեց բանտում։ 1994 թվականին նրան ծեծելով սպանեց մեկ այլ բանտարկյալ։
2 Ջոն Ուեյն Գեյսի (ծաղրածու մարդասպանը), 33 զոհ
Գեյսին ևս ամերիկյան սերիական մարդասպանների «աստղաբույլի» ներկայացուցիչ է։ Որպես ծաղրածու աշխատող այս կլորադեմ հրեշի ձեռքով 1972-1978թթ ժամանակահատվածում դաժանաբար սպանվել է 33 մարդ։ Ինչպես և Դամերի դեպքում, այս դեպքում ևս գործ ունենք հոմոսեքսուալիզմի, նեկրոֆիլիայի և պեդոֆիլիայի հետ, որովհետև Գեյսիի զոհերը բոլորը բացառապես տղամարդիկ կամ դեռահաս տղաներ էին։ Գեյսիի տան խուզարկության արդյունքում նկուղը ստուգող ոստիկանները քիչ է մնացել ուշաթափվեն գարշահոտից։ Հետագայում, այնտեղ հայտնաբերել են 29 դի՝ անպարկեշտ դիրքերում... ևս չորսին, Գեյսիի խոստովանության համաձայն, նա խորտակել է գետում։
1980 թվականին նրան դատապարտեցին մահապատժի։ Այս որոշումը նա վիճարկեց 4 անգամ և մինչ նրա պատիժի կիրականացվեր նա հասցրեց գիրք գրել և նկարներ նկարել, որոնք վաճառում էր անհատ կոլլեկցիոներների։ Նրա վերջին խոսքերն են եղել «Kiss my ass»...
3. Թեոդոր (Թեդ) Բանդի, 35-100 զոհ
Մեկ այլ ամերիկացի հրեշ ում մասին ևս բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել։ 1974-1978թթ ժամանակահատվածում նա սպանել է առնվազն 35 կնոջ (30 սպանություն նա խոստովանել է, բայց կասկածվում էր ևս 70-ի)։ Բանդին, ինչպես ևս իր համերկրացիներ Դամերն ու Գեյսին, ևս նեկրոֆիլ էր, բայց ոչ մի ապացուցված սպանության դրվագում չենք հանդիպում հոմոսեքսուալիզմի դրսևորումների։ Օգտվելով իր բնածին խարիզմայից և բարետես արտաքիքնից, Բանդին շահում էր կանանց վստահություն, նստեցնում էր իր մեքենան և մետեղական ձողով հարվածում էր նրանց գլխին, ինչից վերջիններս կամ կորցնում էին իրենց գիտակցությունը, կամ էլ տեղում մահանում։
Այնուհետև բանդին կենակցում էր դիակների հետ, ինչից հետո գլխատում էր նրանց։ Իր դատավարության ժամանակ նա հրաժարվեց դատապաշտպաններից և ինքը ստանձնեց իր պաշտպանությունը և այնքան հանդուգն էր, որ ինքն էր քննում գործով վկաներին։ Բանդիին ձերբակալել են երկու անգամ։ Առաջին անգամ նրան հաջողվել է փախնել հենց դատարանի շենքից՝ 1975 թվականին։ Երկրորդ անգամ նրան հաջողվեց ձերբակալել միայն 1978 թվականին, դատը կայացավ 1979 թվականին, իսկ մահապատիժը՝ 1989 թվականին։ Նրա վերջին խոսքերն էին. «Հաղորդեք իմ ընտանիքին ու ընկերներին, որ ես իրենց սիրում եմ»։
4.Անդրեյ Չիկատիլո (Սատանա), առնվազն 53 զոհ
Սովետական Միության ամենազարհուրելի հանցագործներից մեկը, ում ձեռքով սպանվել են տասնյակ մարդիկ (հետաքննությունը նրան էր վերագրում 65, ինքը՝ Չիկատիլոն, խոստովանել է 56 սպանություն, իսկ ապացուցվել է 53)։ Այս մոլագարը թերևս ամենազարհուրելի մարդկանցից մեկն է աշխարհում։ Նրա համար տարբերություն չկար, թե ինչ տարիքի էին իր զոհերը (ամենափոքրիկը 7 տարեկան էր) և ինչ սեռի։ Նա սպանում էր, բռնաբարում էր ու պարզապես հոշոտում էր դիկաները։
12 տարի միլիցիան անարդյունք փնտրտուքների մեջ էր։ Չիկատիլոյի կատարծ սպանության մեղադրանքով գնդակահարվել է մեկ և ձերբակալվել են բազմաթիվ այլ մարդիկ, մինչև նրան հաջողվեց հայտնաբերել 1990 թվականին։ Չիկատիլոյին գնդակահարեցին 1994 թվականին։ Մահվանից առաջ նա պայմանավորվել էր ճապոնացի գիտնականների հետ, որ կվաճառի իր ուղեղը 2 մլն դոլարով և նրա վերջին խոսքերն էին «Только не вышибайте мне мозги»: Նրա վերջին ցանկությունը չիրականացվեց...
5.Ջավեդ Իկբալ, 100 զոհ
Այս հրեշը ընդամենը 18 ամսվա ընթացքում Պակիստանի Լախոր քաղաքում սպանել է 100 երեխայի և ինքը մինչև իր մահն էլ պնդում էր, որ ոչ մի ափսոսանք ու կսկիծ չի զգում իր արարքների համար։ Ավելին, այս տմարդը հպարտորեն հայտարարում էր, որ ցանկության դեպքում հանգիստ 500 հոգու կարող էր սպանել և ոչ ոք չէր նկատի դա և պահանջում էր, որպեսզի իրեն կոչեին «100 երեխա սպանող»։ Իկբալը վստահություն էր ձեռք բերում անապահով ընտանիքների կամ որբ երեխաների ու դեռահասների մոտ, այնուհետև կտտանքների էր ենթարկում, բռնաբարում, սպանում, մասնատում և մարմնի մասերը հալացնում աղաթթվի մեջ, ինչից հետո ստացված հեղուկը դատարկում էր կոյուղու մեջ։ Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ հարևանները բողոքել էին նրա տնից եկող գարշահոտից։ Իկբալը մնրամասն նկարագրել է ամեն սպանություն տետրերում, իսկ 50-րդ զոհից հետո նաև պարտադիր լուսանկարել իր զոհերին։
Իկբալին անգամ ցմահ ազատազրկման չէին դատապարտել, բայց արդարադատությունը գտավ նրան իր բանտախցում՝ դատապարտվելուց քիչ հետո։
6.Ժիլ դե Ռե, առնվազն 150 զոհ
100-ամյա պատերազմի մասնակից, Ժաննա Դ´Արկի աջակից, մարշալ, ալքիմիկոս և Մոնմորանսի-Լավալ ազնվական տոհմից սերող ֆրանսիական բարոն Ժիլ Դե Ռեն այնուամենայնիվ պատմության մեջ մտել է, որպես հայտնի սերիական մարդասպաններից մեկը։
Այս հրեշը 15 տարվա ընթացքում իր տոհմական ամրոցում սադիստական եղանակներով բռնաբարել և սպանել է առնվազն 150` 6-18 տարեկան երեխա։
Նրա զոհերը բացառապեես կապուտաչյա և շիկահերներն էին դառնում, ինչպիսին ինքն էր մանուկ ժամանակ։ Ռեին ձերբակալեցին և իր երկու օգնականների հետ մահապատժի ենթարկեցին՝ սերիական սպանությունների համար, բայց զոհերի հավաստի թիվն այդպես էլ անհայտ մնաց, որովհետև 15 տարվա ընթացքում շատերի հետքն անգամ ցնդել էր։ Տարբեր վարկածներով, Դե Ռեի հրեշավոր նախճիրի զոհ կարող է դարձած լինել ընդհուպ 600 մարդ։ ի դեպ, Ժիլ Դե Ռեն մտավ նաև ֆոլկլյորի մեջ՝ որպես Կապույտ Մորուք։
7.Լուիս Գարավիտո (Գազան), առնվազն 172 զոհ
Գարավիտոն կոլումբիացի էր, որի նախասիրություններն էին՝ բռնաբարություններ, պեդոֆիլիա, հոմոսեքսուալիզմ, նեկրոֆիլիա։ Նրա զոհերը բացառապես երեխաներ էին՝ 6-16 տարեկան, որոնք հիմնականում որբեր էին կամ անապահով ընտանիքներից էին։ Այս տմարդը շահելով երեխաների վստահությունը մի մեկուսի տեղ էր տանում նրանց, բռնաբարում, կտտանքների ենթարկում, կոկորդները կտրում, իսկ հետո մարմինը մասերի էր բաժանում։
Նա խոստովանել է 140 երեխաների սպանության մեջ, բայց կասկածվում էր ևս 172-ի մեջ, բայց ապացուցվել է ընդամենը 138 սպանություն։ Նրան դատել են ամեն մի սպանության համար առանձին և ստացվել էր մոտավորապես 1800 տարի ազատազրկման ժամկետ, բայց կոլումբիական օրենքով չի կարելի մարդուն 30 տարուց ավել բանտարկել ուստի 1999 թվականին սահմանվել էր հենց 30 տարվա պատժաժամկետ, իսկ օրինակելի կարգապահության համար այն հետագայում նվազեցվել էր մինչև 22 տարի։ 2006 թվականից Կոումբիայում թեժ քննարկումներ են գնում, որովհետև հասարակությունը պահանջում է ավելի խիստ պատիժ այս հրեշի համար:
8.Ամելիա Դեյեր, առնվազն 200 նորածին
Ի տարբերություն այս ցուցակի այլ «հերոսներից», Աամելիա Դեյերը սերիական սպանություններով էր զբաղվում զուտ շահադիտական նկատառումներով, բայց ըստ իս, ամենամեծ հրեշն այս ցուցակում հենց նա է, ու դրան կա երկու պատճառ. նա հոգեկան հիվանդ չէր ու սպանություններն անում էր գիտակցված, ինչպես նաև այն զարհուրելի հանգամանքը, որ նրա զոհերը բացառապես նորածին երեխաներ էին։
Բանն այն է, որ Դեյերն աշխատում էր, որպես մանկաբարձ և նրա հիմնական «հաճախորդները» կանայք էին, ովքեր ծննդաբերում էին ապօրինի զավակներ՝ հաճախ շատ ազդեցիկ մարդկանցից։ Դեյերը գումարի դիմաց վերցնում էր նորածիններին և որբանոց հանձնելու պատրվակով իր խնամակալության տակ էր առնում, իսկ հետո Godfrey's Cordial կոչվող լուծույթով հասցնում էր նրանց մահվան։ Նորածիններին այս լուծույթը հյուծում էր և նրանք անընդհատ քնած էին մնում, միչև չէին մահանում։
Դեյերին մահվան դատապարտեցին 1896 թվականին, երբ նրա զոհերի թիվը տատանվում էր 200-400-ի սահմաններում։ Կախաղան հանելուց առաջ իրեն ընձեռված վերջին խոսքում Ամելիա Դեյերն ասեց. «Ես ոչ մի ասելու բան չունեմ»:
9.Պեդրո Լոպես, ավելի քան 300 զոհ
Կոլումբիացի Պեդրո Լոպեսն, ով գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքի մեջ՝ որպես 20-րդ դարի ամենազարհուրելի մանիակ։
Պեդրոյի մայրը վռնդել էր նրան տնից 9 տարեկան հասակում այն բանից հետո, երբ Պեդրոն բռնաբարել էր իր փոքրիկ քրոջը։ Նրան փողոցից վերցրել էր մի պեդոֆիլ և 3 տարի որպես սեքսուալ ստրուկ պահել, մինչև մի օր Լոպեսը չէր փախել ու իր ավազակախումբը հավաքելով սպանել էր իր տանջողին ու ևս մի քանի հոգու, ովքեր 3 տարի իրեն բռնաբարում էին։ Նրան դատապարտել էին 8 տարվա ազատազրկման, որտեղ նրան ևս սեռական բռնությունների էին ենթարկել։ Ինչպես ինքն է խոսովանում, ժամանակի ընթացքում նա սպանել էր իրենց բռնաբարողներից էլի երեքին։
Ազատվելուց հետո Լոպես հոգեկանը ամբողջովին խաթարված էր և նա տեղափոխվելով Պերու, սկսեց իր արյունալի որսը՝ աղքատ գեղջկուհիների վրա, որոնց նա որսում էր, բռնաբարում, սպանում և գրեթե միշտ նույն տեղում թաղում։ Անպատժելիության զգցումից նա հասել էր նրան, որ շաբաթական 3-4 մարդ էր սպանում, մինչև աղջիկներից մեկին չէր հաջողվել դուրս պրծնել նրա ձեռքից։ Երբ Ոստիկանները ձերբակալալ էին նրան և Լոպեսը խոստովանել էր, որ 300 մարդ է սպանել, նրան սկզբում չէին հավատացել, բայց երբ նրա մատնանշած վայրից առնվազն 110 մարդու մնացորդներ էին հանել, նրա սարսափելի հռչակը տարածվել էր ողջ աշխարհով։
Լոպեսին Պերույում դատապարտեցին 20 տարվա (այն տեղ ավելի խիստ վճիռ չկար), բայց հետո հանձնեցին Էկվադորին, որտեղ վերջինիս դատապարտեցին մահապատժի, սակայն մինչ օրս էլ ոչ մի փաստատղթով հաստատված փաստ չկա, որ մահապատիժն ի կատար է ածվել։ Ասեմ ավելին, գուցե Գոմեսը վաղուց արդեն ազատության մեջ է...
10.Ելիզավետա Բատորի (Արյունոտ Կոմսուհի), մինչև 650 զոհ
Ելիզավետա Բատորին պատմությանը հայտնի ամենամահաբեր ու զարհուրելի սերկիական մարդասպանն է։ Հունգարական թագավորության ամենաազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչը լինելով, 16-17-րդ դարերում ապրած այս հրեշը ժողովրդի կողմից ստացել էր «Արյունոտ Կոմսուհի» կեղծանունը, որովհետև Բատորին հավատում էր, որ եթե պարբերաբար ընդունի լոգանք կույսերի արյան մեջ, ապա չի ծերանա։
Նրա ոճրագործություններն այն աստիճան էին հասել, որ մարդիկ փորձում էին փախչել նրա հողերից իսկ զոհերի թիվն այնքան էր մեծացել, որ այս լուրերը ի վերջո հասել էին Ավստրիայի կայսր Մաթեոսին, նա ուղղղարկել էր հունգարիայի Պալադին կոմս Տուրզոյին, ստուգելու այս տեղեկությունները։
1610 թվականի դեկտեմբերի 29-ին կոմս Տուրզոն՝ զինված ջոկատի ուղղեկցությամբ անսպասելի ներխուժեց Բատորիի ամրոց և կոմսուհուն իր ծառաների հետ բռանցրեց զոհերի հերթական խմբաքանակի սպանդի ժամանակ։ Չնայած անհերքելի փաստերին, Բատորիի կյանքը փրկեց իր ազնվական բարձր ծագումն ու ուժեղ ընտանիքը, սակայն նա մինչև իր կյանքի վերջին օրը մնաց կողպված սեփական ամրոցի նկուղներում։