Բունդեսլիգայի առաջնության 11-րդ տուրում Բորուսիան սեփական հարկի տակ ընդունել է Շտուտգարտին:

Առաջին խաղակեսն ավարտված է, տանտերերը հաղթում են 1:2 հաշվով:

Նշենք, որ խաղի 13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը, սակայն տանտերերը կարճ ժամանակ անց կարողացան հավասարեցնել, ապա նաև առաջ անցնել հաշվի մեջ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է: