Նախօրեին երեկոյան «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը «Փակ շուկա¬յի» մոտ նկատել է, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զրուցում է սուպերմարկետի աշխատակիցների հետ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Սակայն նրան ուղեկցող 9 անձանցից 2-ը մոտեցել են եւ խոչընդոտել լուսանկարելուն:

Մեր թղթակիցը հարց է ուղղել ոստիկանապետին, թե ինչպես է վերաբերվում «Փակ շուկայի» խնդրին: «Ես շուկայական հարաբերությունների մեջ չեմ մտնում»,- ասել է ոստիկանապետը: Սակայն կարճ զրույցից հետո այնուամենայնիվ մտել է «շուկայական հարաբերությունների» մեջ: Անդրադառնալով ակցիաներին՝ Գասպարյանն ասել է. «Աղմուկի տեխնոլոգիա եմ տեսնում: Ունենք մշակութային տաճարներ, ու հենց էդ աղմկողներն ամեն գնալուց պատի վրա իրենց անուն-ազգանուններն են գրում: Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ»: Եվ ուրեմն Վովա Գասպարյանի համար Լֆիկը «քարը քարին դնողն է», իսկ հանուն հուշարձանը պահպանելու պայքարողներն աղմկողներ են»,- գրում է «Հայկական ժամանակը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: