Sհamshyan.com-ը գրել է, որ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Քարակերտ-Արգինար ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում 22 LО 258 համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 4 հոգի, այդ թվում 2 –ամյա երեխան տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում:


