Ուսումնասիրելով «բանդայի գործը»` քրեագետ Սերգեյ Գալոյանը հայտնում է, որ 2011 թվականին ձերբակալվում են այս գործով դատապարտյալները, որոնցից մեկը` սարով փախչել ցանկացողը, մահանում է, երկու տարի բանտում լինելուց հետո մահանում է նաև Արման Դալլաքյանը:
«Իսկ հիմա ցուցադրում են ինչ-որ տեղազննության կադրեր: Դավիթը, որ առաջինն իրեն սկսեց կտրտել, մի՞թե մեղավոր մարդը կգնա ինքնասպանության: Այս քայլին գնում են միայն ճարահատյալ վիճակում գտնվողները, նրանք, ովքեր ուրիշ ելք չունեն:
Հետո ամենահանճարեղ շնիկը` Ջիմին, որի նմանն աշխարհում գոյություն չունի, բանդային բանտարկելուց հետո այս Ջիմի շնիկը որոշում է գնալ զենք-զինամթերք գտնել: Լավ, էս շնիկի հետ մարդ չի՞ եղել: Նա որոշում է գնալ հյուրանոցային համար մեկ հասցեում գտնվող տարածքը, սկսել է զենք- զինամթերք փնտել, և գիտե՞ք` ինչ, գտել է, ապրի Ջիմին: Ջիմի շնիկ չլիներ, Թիմի շնիկ լիներ, իրավունք չուներ առանց թույլտվության խուզարկություն անցկացներ»,- գնահատեց քրեագետը:
Նա հայտնեց, որ թույլտվությունը տրվել էր ժամը 14-ին, իսկ շնիկը խուզարկություն էր արել 3 ժամ առաջ:
Քրեագետը ներկայացրեց նաև այլ փաստեր, որոնք, իր խոսքերով, գործին ընթացք տալ չեն կարող, և նախաքննությունն առանց մինչև վերջ կատարելու, այն դատարան են հասցրել:


