Խորհրդարանում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի ելույթից հետո վերջինիս հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ իր կարծիքով շինարարության տենպերը Հայաստանում դանդաղել են, իսկ ոլորտում անկում կա: Նախարարը ներկայացրեց նաև պաշտոնական տվյալները, նշելով, որ բյուջետային ուղերձում կան պաշտոնական սպասումներ՝ 3.5 տոկոս աճի փոխարեն 4.2 տոկոս անկում է նախատեսվում: ԲՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ է անհրաժեշտ շինարարության տեմպերի մեծացման համար, ինչին ի պատասխան Թադևոսյանը հարցը ժամանակավրեպ է, ապա հավելեց, որ այսօրվա դրությամբ գնահատական պետք չէ տալ, քանի որ աշխատանքներն ավարտվում են տարեվերջին:
Միքայել Մելքումյանը շարունակեց նշելով , թե Երևանում համատարած շինարարական կանոնների խախտումներ են գրանցվում: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ միջամտեց, նշելով. «Կխնդրեի տարբերեք շինարարական նորմերը քաղաքաշինական կանոններից, համատարած քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտում չկա»: Բերելով Վրաստանի օրինակը, Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ի՞նչն է խանգարում, որ այստեղ էլ նախագծերը մեկ պատուհանի սկզբունքով հաստատվեն: Կամո Արեյանն էլ այսպես արձագանքեց. «Իմ մանկության երազը չէ նմանվել Վրաստանին… Սպանեցիք, էլի՝ Վրաստան, Վրաստան, ի՞նչ կա այնտեղ»: Նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ արձագանքեց. «Ձեր հարցը պրծել եք, անցել ենք Վրաստանին»:
էս սխալա չդնես