Երեկ թուրքհայտնի երգչուհի Սեզեն Աքսուն համերգի ընթացքում հիշել է իր մեծ սիրուն` ազգությամբ հայ Օննո Թունչին:
«Գիտեք, որ 10 տարի ապրել եմ որպես Օննոյի հարսնացու: Հետևաբար բոլոր հայերը բնականաբար իմ բարեկամներն են»,-ասել է Աքսուն: Աքսուի այս խոստովանությունը ընդունվել է ծափահարություններով:
Նշենք, որ թուրքահայ երաժիշտ Օննո Թունչը մահացել է 1996 թվականին, ավիավթարի հետևանքով:Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: