Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ծրագրվում է անցկացնել մինչև այս տարվա ավարտը:
Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Համանախագահը նշել է, որ այն եղել է հարցերից մեկը, որը քննարկվել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Պոպովը ասել է, որ Ադրբեջանի նախագահը այդպիսի հանդիպման համաձայնություն է տվել:
«Համանախագահները այսօր կուղևորվեն Երևան: Այնտեղ մենք քննարկելու ենք այդ հարցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանում այդ հարցի քննարկումից հետո կկատարվի պաշտոնական հայտարարություն: Մենք հուսով ենք, որ երկու նախագահի հանդիպումը տեղի կունենա մինչ այս տարվա ավարտը»,- նշել է Պոպովը: