Այսօր աբխազական Գագրա քաղաքում տեղի է ունենալու սուրբ Քրիստոս փրկիչ եկեղեցու բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին օծելու համար Գագրա է ժամանելու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը: Այս մասին АПСНЫПРЕСС-ին հայտնել է Սուխումի քաղաքի հայկական համայնքի խորհուրդի նախագահ Սուրեն Կարսելյանը:
Եկեղեցին կառուցվել է տեղի հայերի և սփյուքռի փողերով:
Գագրայում եկեղեցի կառուցելու խոսակցությունները տարվում էին դեռևս 1989 թվականից: Այդ ժամանակ էլ Գագրա քաղաքում գրանցվել է Հայկական առաքելական եկեղեցու կրոնական համայնքը,որը գլխավորում է Արկադի Սարգսյանը:
Նոր եկեղեցու էսքիզային տարբերակը պատրաստվել է սուրբ Էջմիածնում և համաձայն 1992 թվակաին հաստատված պլանի եկեղցին պետք է կառուցվեր հայ ավանդական ոճով, սակայն նրա շինարարությանը խանգարել է վրաց-աբխազական պատերազմը:
2011 թվականի Աբխազիայի հայկական համանյքի համար նշանակալից միջոցառում տեղի ունեցավ` կառուցվող հայկական եկեղեցու գմբեթին տեղադրվեց խաչ: Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին և Աբխազիայի և Կրասնոդարի տարբեր շրջաններից ժամանած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Այդ օրը Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը օծեց խաչը: