Միջազգային Ֆուտբոլի ֆեդերացիաների միության (ՖԻՖԱ) կողմից մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին հանձնվող Ոսկե գնդակը պետք է ստանա կամ արգենտինացի Լեոնել Մեսսին կամ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն: Այսպիսի կարծիք է արտահայտել լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն, որի խոսքերն է փոխանցում է Goal.com-ը:
Հոկտեմբերի վերջին ՖԻՖԱ-ն հայտարարել է մրցանակ ստանալու 23 մրցակցի ցուցակ: Դեկտեմբերին կազմակերպությունը հայտարարելու երեք եզրափակիչ անցած ֆուտբոլիստի անուն, որոնք ամենաշատ ձայն են հավաքել քվեարկության արդյունքում: Հաղթողները ընտրվելու են ազգային հավաքականների մարզիչների և ավագների, ինչպես նաև ՖԻՖԱ-ի կողմից հրավիրված մամլո ներկայացուցիչների կողմից:
«Կան մի քանի լավ ֆուտբոլիստներ, սակայն մրցանակին պետք է արժանանան կամ Մեսսին, կամ Ռոնալդուն»,- ասել է Պելեն:
Բրազիլացին նաև գնահատել է իր հայրենակից, Բարսելոնայի հարձակվող Նեյմարի հնարավորությունները:«Նա կարող է դառնալ աշխարհում լավագույն ֆուտբոլիստ, սակայն ներկայումս կան ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Մեսսին, որոնք նրանից ծեր են չորսիս հինգ տարով: Նա Մեսսիի և Ռանոլդուի նման փորձ չունի, սակայն Բրազիլիայի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է Պելեն: