Մոսկվայում «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենային բախված Porsche Panamera սպորտայի մեքենայի ղեկին եղել է «Լուկօյլ» նավթային կազմակերպության նախկին փոխնախագահ, ֆուտբոլային «Սպարտակ» ակումբի բաժնետեր Ջևան Չելոյանցի աղջիկը՝ 25 ամյա Սոֆիան:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Ավելի քան 4 մլն ռուբլի արժողությամբ արտասահմանյան ավտոմեքենայի ղեկին գտնվող աղջիկը ուղղակի չի նկատել առջևում դանդաղ շարժվող «ժիգուլիին»:

Ավտոմեքենայի հարվածից Ժիգուլին հազիվ է փրկվել շրջվելուց: Ավտովթարի մեղավորը չի տուժել, սակայն բացատրել ` թե ինչպես է կարողացել չնկատել իր ճանապարհով շարժվող ավտոմեքենային չի կարողացել: Բախումից հետո աղջկա մոտ սկսվել է հիստերիա: ՃՏՊ-ի երկրորդ մասնակցին հարցաքննել նույնպես չի ստացվել, քանի որ նա չի խոսում ռուսերեն լեզվով:
ՃՏՊ-ի պատկերը ստեղծել ոստիկաններին օգնել են ականատեսները: 

Ինչպես բացահայտել է Life News-ը, Porsche Panamera-ի վարորդի համար սա առաջին ավտովթարը չէ: Սոֆի Չելոյանցի հաշվին միայն վերջին երկու տարվա ընթացքում հաշվում է շուրջ 45 ադմինիստրատիվ իրավախախտում: