Երեկ աբխազկան Գագրա քաղաքում երկու կարևոր իրադարձություն է եղել. Սկսվելը դատը Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբայի նկատմամբ մահափորձի դատական լսումները և օծվել է հայկական առաքելական Սուրբ Փրկիչ եկեղեցին: Ինչպես նշում է Эхо Кавказа ռադիոյի լրագրող Վիտալի Շարիան ավելի կարևոր է եղել հայկական եկեղեցու բացումը, քանի որ Աբխազիայի նախագահի նկատմամբ դատը տևելու է դեռ կես տարի, իսկ եկեղեցու բացումը տեղի է ունենում միայն մեկ անգամ հատկապես եթե հաշվի առնենք, որ եկեղեցու կառուցման մտահաղացումից մինչև նրա վերջնական բացումը անցել է շուրջ մեկ քառորդ դար:
Ժամը տասնմեկ անց կես սկսվել է Քրիստոս Փրկիչ եկեղեցու բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Այդ արարողությանը մասնակցելու համար Գագրա էին ժամանել 14 հոգևորական առաքելական եկեղեցու հարավային Ռուսաստան թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի գլխավորությամբ:
Օծման միջոցառմանը ներկա են գտնվել նաև քաղաքական գործիչներ այդ թվում Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան, պատգամավորներ, վարչապետ Լեոնիդ Լակերբայան, կառավարության անդամներ, երկրի բոլոր շրջաններից և քաղաքներից հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Երեկվա միջոցառումը Գագրայում շատ մեծ նշանակություն է ունեցել Աբխազիայի հայկական համայնքի կյանքում: Բանը նրանումն է, որ շատ տասնամյակներ Աբխազիայի տարածքում չի եղել ոչ մի գործող առաքելական եկեղեցի: Տեղի հայերը մկրտության կամ հարսանիք անելու համար ստիպված էին լինում այն կազմակերպել կամ ուղղափառ եկեղեցիներում կամ ուղևորվել դրա համար Աբխազիայի սահմաններից դուրս:
Եկեղեցու կառուցման մեջ մեծ դեր են ունեցել Աբխազիայի հերոս, Աբխազիայի հայերի միության անդամ Գալուստ Տրապիզոնյանը, Աբխազիայի հայերի միության խորհուրդի նախագահ Խաչիկ Մինասյանը, Գագրայի շրջանում հայկական համայնքի և կրոնական խորհուրդի ներկայացուցիչներ Վլադիմիր Քեշաբյանը, Ավետ Դանելյանը, Տիգրան Գևորգյանը, Գիվի Տոնոյանը և այլոք: Եկեղեցու կառուցման մեջ ֆինանսական օժանդակություն ցույց են տվել նաև արտասահմանի հայկական սփյուռքի ներկայացուցիչներ:
2011 թվականի դեկտեմբերին կառուցվող եկեղեցու գլխին կանգնեցվել է և օծվել 2 մետր 10 սանտիմետր բարձրություն ունեցող խաչը: