Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման ղեկավար և գաղափարախոս Մահաթմա Գանդիի շարժական ճախարակը բրիտանական Mullocks աճուրդի տան կողմից վաճառվել է 175 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:
Գանդին օգտագործել է ճախարակը 1930-ական թվականների սկզբին բանտում եղած ժամանակ: Նա բազմիցս հայտարարել է, որ ճախարակը իր համար ոչ միայն հոբբի, այլ նաև մեդիտացիայի առարկա է եղել: 1935 թվականին Գանդին այն փոխանցել է Ամերիկայի մեթոդիստական եկեղեցու միսիոներ Ֆլոյդ Պաֆերին: Աճուրդի մասնակիցների խոսքերով լոտի վերջնական գինը գերազանցել է նախնական գնահատականները, որոնք տատանվում էին 95-130 հազար դոլար: Նոր սեփականատիրոջ անունը չի նշվում: Գանդիին պատկանող իրերը պարբերաբար աճուրդի են հանվում և մեծ պահանջ են ներկայացնում: Այս տարի ավելի վաղ աճուրդից վաճառվել են Գանդիի ձեռագիր կտակը, ինչպես նաև կոշիկները, թաշկինակը և այլ անձնական իրեր: