razm.info-ից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական պայմաններում հերթական տուժածը։ Այս անգամ զինծառայողը կրակ է բացել ծառայակցի ուղղությամբ։ Տուժածին տեղափոխել են ռազմական հոսպիտալ։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկության իսկությունը։
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 19-ամյա Զեյնալով Թուրալ Սարդար օղլուն, ըստ պաշտոնական վարկածի, զենքի նկատմամբ անզգույշ վարմունքի հետևանքով կրակ է բացել ու վիրավորել իր ծառայակից 19-ամյա Շահբազով Մուրադ Ինթիհամ օղլուին։
Զինդատախազությունը քրեական գործ է հարուցել, հետաքննություն է ընթանում։
Նկատենք, որ ՊՆ-ն չի նշում, թե միջադեպը որ շրջանում տեղակայված զորամասում է գրանցվել։