Համաձայն ՀՀ գլխավոր դատախազի 2013թ. նոյեմբերի 4-ի թիվ 75 հրամանի, ՀՀ գլխավոր դատախազությունը կազմված է հետևյալ վարչություններից և բաժիններից` 1. Վարչություններ

1) Հատկապես կարևոր գործերով քննության վարչություն,

2) Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,

3) Մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչություն,

4) ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչություն,

5) Պետական շահերի պաշտպանության վարչություն,

6) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,

7) Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, 8) Վերահսկողական-տեսչական վարչություն:

2. Բաժիններ 1)Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժին,

2) Իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժին,

2) Միջազգային-իրավական կապերի բաժին: ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է հետևյալ բաժիններից`

1)Քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժին,

2) ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժին,

3) Պետական շահերի պաշտպանության բաժին: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով փոփոխություններ են կատարվել նաև Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնի կառուցվածքում` ստեղծվել են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ`

1) Կազմակերպամեթոդական բաժին

2)Անձնակազմի կառավարման բաժին,

3)Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժին: 

 

 

 

XXXXXXXXXXXX