Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի Մադրիդի «Ռեալ»-ի հետ հանդիպման վերաբերյալ (2:2):

« «Յուվենթուս»-ը միշտ մնում է «Յուվենթուս». այն հիանալի թիմ է: Բոլորը պետք է զգուշանան մեզ հետ հանդիպումներից: 

«Ռեալ»-ի հետ մրցավեճում մենք լավ խաղ ցուցադրեցինք, հատկապես առաջին խաղակեսում, քանի որ ցանկանում էինք լավ սկսել հանդիպումը: Մեզ դիմակայում էր շատ ուժեղ թիմ, որը վարպետորեն օգտվեց մեր սխալներից: 

Մենք այժմ մտածելու ենք մեր առաջիկա հանդիպումներում հաղթանակներ տոնելու մասին, իսկ միայն դրանից հետո ուշադրություն կդարձնենք մյուս խաղերի արդյունքներին»,- ասել է Պոգբան:

XXXXXXXX