Խորհրդային շրջանի գերեզմանաքարերի պատկերները հայտնվել են Ադրբեջանի Բինագդի շրջանի Ռասուլզադե գյուղի նոր վերակառուցված ճանապարհի վրա: Այս մասին հաղորդում է Asbarez-ը` հղում կատարելով ադրբեջանական Oxu.az լրատվական պորտալին:
Ճանապարհի շինարարության համար ադրբեջանական իշխանությունները օգտագործել են Բաքվի Նարիմանով շրջանի հայ-ռուսական քրիստոնեական գերեզմանատնից քարեր:
Ինչպես նշում է ադրբեջանական պորտալը տեղի բնակիչներին սարսափեցնում է գերեզմանաքարերը, որոնց միջոցով կառուցվել է ճանապարհը, որոշ գերեզմանաքարերի վրա պատկերված են մահացածների դեմքերը:
Բնակիչների խոսքերով մեկ ամիս առաջ շրջանում ջուր են անցկացրել: Դրանից հետո ճանապարհի վերակառուցման համար բերել են մեծ քարեր: Մի քանի ամիս անց անձրև է եկել, որը մաքրել է քարերի արտաքին երեսը և պարզ է դարձել, որ դրանք գերեզմանաքարեր են:
Ինչպես հայտնում է Asbarez-ը տեղի հեռուստաալիքներով ցուցադրված տեսանյութում պարզորոշ երևում է, որ գերեզմանաքարերը, որոնց միջոցով կառուցվել է ճանապարհը քրիստոնյաներին է պատկանել: