Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ զինդատախազ եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Արտավազդ Հարությունյանին: Վերջինիս ավելի շատ ճանաչում են որպես Արտակ Հարությունյան: Նա համակարգում աշխատել է դեռեւս այն տարիներից, երբ ՀՀ զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր, ավելին, համարվում է Ջհանգիրյանի կադրերից: Ի դեպ, Հարությունյանը եղել է նաեւ հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբում, որը ղեկավարում էր Գ. Ջհանգիրյանը,-այս մասին գրում է ժողովուրդ թերթը:
Ջհանգիրյանի կադրը՝ ՀՀ զինդատախազ
