Մարեկ Միխալսկին հայտնաբերվել է խորը ուշագնացության և առանց զարկերակի աշխատանքի վիճակում: Նրա համաքաղաքացիները անհապաղ կանչել են շտապ օգնություն:

Մի քանի ժամ անց Միխալսկին զարթնել է դիահերձարանում և օգնություն կանչել:
Միխալսկին հիշել է միայն, որ նա նստած է եղել նստարանին և հաջորդ բանը, որ հիշում է դիահերձարանի պատերն են:

«Ինչ-որ մեկը պետք է պատասխան տա սրա համար: Այժմ ինձ տանջում են մղձավանջները, ինձ թվում է, որ պաթոլոգանատոմները դիահերձման են ենթարկում իմ մարմինը` չկասկածելով անգամ, ոչ ես դեռևս կենդանի եմ»,- նշել է Միխալսկին:

Այժմ 56 ամյա լեհը պատրաստվում է դատի տալ հիվանդանոցին, որի ղեկավարությունը պաշտպանում է իր աշխատողներին` նշելով, որ վերջիններս մտածել են, որ տղամարդը մահացած է: