Պաղեստինը երկրի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառների մասին հայտարարություն կանի մոտակա ժամանակներս: Այս մասին РИА Новости գործակալությանն է հայտնել Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուսթաֆան:
«Մենք կարող ենք պաշտոնապես հաստատել, որ ստացել ենք Ռուսաստանի փորձագետների արդյունքները, մենք կարող ենք նաև հաստատել, որ երեկ ստացել ենք Շվեցարիայի փորձագետների արդյունքները և այժմ մեր ազգային հանձնախումբը, ով ուսումնասիրում է Յասեր Արաֆաթի մահվան պատճառները, մեր փորձագետները այնտեղ ուշադրությամբ կընթերցեն բոլոր փաստաթղթերը և շուտով, շատ շուտով, անպայման կլինի պաշտոնական հայտարարություն»,- հայտարարել է դեսպանը:
Չորեքշաբթի օրը հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի դաշնային բժշկա-կենսաբանական գործակալությունը, որի մասնագետները Արաֆաթի մնացորդների ախտորոշումը, բոլոր նյութերը փոխանցել են ՌԴ ԱԳՆ և չեն մեկնաբանում հետազոտության արդյունքները:
Ավելի վաղ Արաֆաթի այրին հաստատել էր, որ նա թունավորվել է պոլոնիումի միջոցով` հիմնվելով շվեցարական Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի փորձագետների արդյունքների վրա:
« Նա խոսել է շվեցարական արդյունքների մասին, սակայն մենք գիտենք, որ մեզ մոտ կան նաև ֆրանսիականները, ուստի ավելի լավ է սպասել իմանալու, թե ինչ են ասել Ռուսաստանի փորձագետները, ինչ են ասել Շվեցարիայի փորձագետները, ինչ են ասել Ֆրանսիայի փորձագետները»,- ավելացրել է Մուսթաֆան:
Նա եզրափակել է, որ կարելի է վերջնական եզրակացություն կատարել միայն բոլոր պետությունների ախտորոշումները քննարկելուց հետո: